| Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից | Դաս 15 |
Աստծո կամքը կատարելու մեջ ուրիշներին օգնելը |
|
| Ինչո՞ւ պետք է ձեր սովորածների մասին ուրիշներին պատմեք (1) | |
| Ո՞ւմ կարող եք հայտնել բարի լուրը (2) | |
| Ինչպե՞ս կարող է ձեր վարքագիծը ուրիշների վրա անդրադառնալ (2) | |
| Ե՞րբ կարող եք տեղի ժողովի հետ միասին քարոզել (3) | |
1. Այժմ արդեն Աստվածաշնչից շատ հիանալի բաներ եք սովորել։ Այդ գիտելիքները պետք է որ ձեզ մղեն քրիստոնյա անձնավորություն մշակելու (Եփեսացիս 4։22–24)։ Այդպիսի գիտությունը էական նշանակություն ունի հավիտենական կյանք ստանալու համար (Յովհաննէս 17։3)։ Սակայն, ուրիշներն էլ պետք է բարի լուրը լսեն, որ նույնպես փրկվեն։ Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները պարտավոր են ուրիշներին վկայություն տալ։ Դա Աստծո կարգադրությունն է (Հռովմայեցիս 10։10; Ա Կորնթացիս 9։16; Ա Տիմոթէոս 4։16)։ 2. Սկզբում դուք կարող եք ձեր սովորած հոյակապ բաների մասին պատմել ձեզ շրջապատողներին։ Այդ մասին զրուցեք ձեր ազգականների, բարեկամների, համադասարանցիների և գործընկերների հետ։ Ընդ որում, եղեք սիրալիր և համբերատար (Բ Տիմոթէոս 2։24, 25)։ Չմոռանաք, որ մարդիկ հաճախ ավելի շատ անհատի վարքին են ուշադրություն դարձնում, քան խոսքերին։ Ուստի ձեր լավ վարքը գուցե ուրիշներին մղի ձեր հաղորդածը լսելու (Մատթէոս 5։16; Ա Պետրոս 3։1, 2, 16)։ 3. Ժամանակին, հավանաբար, դուք էլ, Եհովայի վկաների տեղի ժողովի հետ միասին քարոզելու որակելի լինեք։ Դա կարևոր քայլ է ձեր առաջադիմության մեջ (Մատթէոս 24։14)։ Ի՜նչ ուրախություն կապրեիք, եթե դուք էլ կարողանայիք որևէ մեկին օգնել Եհովայի ծառան դառնալ և հավիտենական կյանք ստանալ (Ա Թեսաղոնիկեցիս 2։19, 20)։ |
||
Հրատարակվել է 1996 թ.–ին |
|
Copyright © 2006 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. All rights reserved. |
|